Դեյվ Քատլեր
Դեյվ Քատլեր | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1942 (82 տարեկան) |
Ծննդավայր | Լանսինգ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Օլիվեթ քոլեջ |
Երկեր | Windows NT, OpenVMS, RSX-11 և VAXELN |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական և ճարտարագետ |
Աշխատավայր | Digital Equipment Corporation |
Պարգևներ և մրցանակներ |
Դեյվ Քատլեր (անգլ.՝ David Neil "Dave" Cutler Sr., մարտի 13, 1942, Լանսինգ), ամերիկացի ծրագրային ապահովման ճարտարագետ, դիզայներ, համակարգչային արդյունաբերության մի քանի համակարգերի մշակող։
1980-1990-ական թվականներին գործող Microsoft Windows NT և Digital Equipment Corporation (DEC կամ Digital) ընկերության RSX-11M, VAXELN, VMS (այժմ ՝ OpenVMS) օպերացիոն համակարգերի հիմնադիր[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեյվ Քատլերը ծնվել է Միչիգանի Լենսինգ քաղաքում։ Մանկությունն անցել է Միչիգանի Դեյվիթ քաղաքում (անգլ.՝ DeWitt, Michigan)։ 1965 թվականին Միչիգանի Օլիվեթ հումանիտար քոլեջն ավարտելուց հետո աշխատանքի է անցել DuPont ընկերությունում։ Նրա կարիերան սկսվել է իր ստեղծած փոքրիկ ընկերությունից, որտեղ մշակվել է ծրագրեր LINC և PDP-8 համակարգիչների համար։
Քատլերը Վաշինգտոնի համալսարանի համակարգչային գիտությունների ֆակուլտետի ամբիոնի պրոֆեսոր է, ունի առնվազն 20 արտոնագիր[3]։
Նախասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քատլերը ավտոարշավի երկրպագու է։ 1996 թվականից մինչև 2002 թվականները մրցել է Ատլանտյան առաջնությունում։ 2000 թվականի Milwaukee Mile ավտոարշավում զբաղեցրել է ութերորդ տեղը[2]։
Քատլերը Միչիգանի Օլիվեթ քոլեջի եղբայրության (Adelphic Alpha Pi Fraternity)[4] անդամ է։
Դյուփոնտ ընկերություն (1965-1971)
[խմբագրել | խմբագրել կոդը]Դյուփոնտ (անգլ.՝ DuPont) ընկերությունում Քատլերը զբաղվել է համակարգչային մոդելավորման մշակմամբ ու մեկնարկով։ Համակարգիչների նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է, երբ նրան հանձնարարվել է ընկերության հաճախորդներից մեկի համար IBM միջազգային ընկերության IBM 7044 համակարգիչներով համակարգչային սիմուլյացիայի մոդել ստեղծել՝ օգտվելով GPSS-3 ծրագրավորման լեզվից[5]։
Թվային սարքավորումների ընկերություն (1971-1988)
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեյվ Քատլերը Դյուփոնտ ընկերությունից հեռանալով (1971 թվականին), սկսել է ավելի խորը ուսումնասիրել համակարգիչները՝ DEC Թվային սարքավորումների (անգլ.՝ Digital Equipment Corporation) միավորումում։ Սշխատել է Մասաչուսեթս նահանգի Մայնարդ քաղաքում գտնվող հայտնի «Ջրաղաց» (Mill) գործարանում[6]։
RSX-11M
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականից մինչև 1976 թվականը RSX-11M նախագիծը ղեկավարել է Դեյվ Քատլերը, որը թողարկվել է առաջին անգամ 1973 թվականին[7][8]։
VMS
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականի ապրիլին Թվային սարքավորումների միավորումը (DEC) ստեղծել էր«Star» ծածկագրով ծրագրային ապահովման մի նոր նախագիծ՝ իր իսկ ընկերության PDP-11 համակարգիչների 32-բիթ վիրտուալ հասցեի ընդարձակման մշակման համար։ Նույն թվականի հունիսին Դեյվ Քատլերը, Դիկ Հուսթվեդտի և Փիթեր Լիպմանի հետ նշանակվել են «Starlet» ծածկագրով ծրագրային ապահովման ղեկավարներ, որտեղ արդեն մշակվելու էր բոլորովին նոր օպերացիոն համակարգ՝ Star պրոցեսորների ընտանիքի համար։ Ի սկզբանե այս երկու նախագծերը սերտորեն կապված են եղել։
«Starlet» և «Star» նախագծերի տեխնիկական ղեկավարներն ընկերությունում հիմնել են «Կապույտ ժապավենի կոմիտե», որն էլ ծրագրերի դիզայնի հինգերորդ սերնդի հիմքն է հանդիսացել։ Ծրագրում ներկայացված էր հիշողության համակարգի պարզեցում և քայլերի հաջորդական պլանավորում՝ կառուցված ճիշտ ճարտարապետությամբ։ «Starlet» և «Star» նախագծերը համապատասխանաբար հանգեցրել են VAX-11/780 գերմինիհամակարգիչների և VAX/VMS[9] (Virtual Address eXtension) օպերացիոն համակարգի զարգացմանը։
Պրիզմա և Միկա նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականին Թվային սարքավորումների միավորումում (DEC), օգտագործելով RISC նախագծման սկզբունքը, սկսել է աշխատել նոր պրոցեսորի վրա։ Քատլերը, ով այդ ժամանակ աշխատում էր Վաշինգտոն նահանգի Բելվյու քաղաքի DECwest մասնաճյուղում, ընտրվել է Պրիզմայի ղեկավար[10][11]։ Ընկերության նպատակն էր ստեղծել այնպիսի Միկա օպերացիոն համակարգ, որը պետք է լիներ նոր սերունդի դիզայներական ոճով և համատեղելի շերտեր ունենար Unix և VMS օպերացիոն համակարգերի համար։ RISC մեքենան պետք է հիմնված լիներ ECL տեխնոլոգիայի վրա՝ դառնալով կազմակերպության երրորդ նախագիծը, որը հիմնված էր ELO տեխնոլոգիայի վրա։ Սակայն 1988 թվականին ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցվել է նախագիծը՝ հօգուտ PMAX ծրագրի, որն արդեն իսկ, վաղ հաջողությունների էր հասել։ ECL-ի երեք նախագծերից միայն VAX 9000 համակարգիչներն են վաճառվել։
Հետագայում Պրիզման դարձել է համակարգչային համակարգերի Alpha ընտանիքի թվային հիմքը[12]։
Վերաբերմունք Յունիքսի նկատմամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քատլերը քամահրանքով է վերաբերվել Յունիքս օպերացիոն համակարգին բոլոր առումներով։ 1980 թվականի սկզբներին, DEC միավորումում տեղի ունեցած VMS ընդդեմ Unix-ի բանավեճի ժամանակ նա արտահայտել է իր սարդոնիկ վերաբերմունքը։ Յունիքսի մուտքային/ելքային մոդելի մասին իր ցածր կարծիքն այսպես է արտահայտել․ «Ստացեք բայթ, ստացեք բայթ, ստացեք բայթ, բայթ, բայթ»՝ նմանակելով Ռոսինիի Վիլհելմ Թելլ օպերայի նախերգանքի հնչյունները[13]։
Մայքրոսոֆթ․ 1988 թվականից առ այսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինդոուզ ԷնԹի
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեյվ Քատլերը թողնելով Թվային սարքավորումների միավորումը (DEC), 1988 թվականի հոկտեմբերին աշխատանքի է անցել Մայքրոսոֆթում` ղեկավարելով Վինդոուզ ԷնԹի օպերացիոն համակարգերի մշակման աշխատանքները «NTOS/2» (անգլ.՝ Windows NT)[14]: Հետագայում նա աշխատել է Վինդոուզ ԷնԹի օպերացիոն համակարգը DEC-ի 64-բիթանոց Alpha ճարտարապետության վրա թիրախավորելու, այնուհետև՝ Windows 2000-ի վրա։
Windows NT-ի և VMS-ի օպերացիոն համակարգերի ներքին ճարտարապետության միջև եղած նմանությունների պատճառով, Մայքրոսոֆթին մեղադրել են գողության մեջ։ Ծագած խնդիրը լուծվել է խաղաղ ճանապարհով։ DEC-ը ճանաչել է Մայքրոսոֆթի սեփականությունը Վինդոուզ ԷնԹիի հիմքում ընկած տեխնոլոգիաների վերաբերյալ, իսկ Մայքրոսոֆթը ստեղծել և պահպանել է Windows NT-ի տարբերակը DEC Alpha ճարտարապետության համար[15]։
Alpha-ով Վինդոուս ԷնԹի-ի ծրագրային ապահովման անկումից, այնուհետև DEC-ի անկումից հետո, նա մեծ ներդրում է ունեցել Վինդոուսը նոր՝ AMD-ի 64-բիթանոց՝ AMD64 ճարտարապետության վրա տեղափոխելու գործում։ Նա պաշտոնապես ասոցացվել է Windows XP Pro-64-բիթ և Windows Server 2003 SP1- 64-բիթ տարբերակների հետ։ 2006 թվականի օգոստոսին Դեյվ Քատլերը սկսել է աշխատել Microsoft Live Platform-ում։ Դեյվ Կատրլերին շնորհվել է Մայքրոսոֆթ ավագ տեխնիկական աշխատակցի պատվավոր կոչում։
Microsoft Windows Azure
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Վեբ-ծրագրավորողների համաժողովում Մայքրոսոֆթը հայտարարել է Azure Services Platform-ը[16]՝ ամպային պլատֆորմը (cloud computing), որը Մայքրոսոֆթի կողմից մշակվող ամպային օպերացիոն համակարգ է։ Համաժողովի հիմնական զեկույցում Քատլերը հիշատակվել է որպես ծրագրի հիմնական նախագծող՝ Ամիտաբ Սրիվաստավայի հետ միասին[17][18]։
Microsoft Xbox
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունվարից Դեյվ Քատլերը միացել է Microsoft Xbox թիմին[19]։ 2013 թվականի մայիսից Քատլերի աշխատանքը կենտրոնացել է Microsoft Hyper-V Host-ի օպտիմիզացված տարբերակի ստեղծման վրա, որը հատուկ մշակվել է Microsoft Xbox One խաղային հարթակի համար[20]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թվականին ԱՄՆ Տեխնոլոգիայի և Նորարարության Ազգային դափնեկիր[21][22] և պարգևատրվել է 2008 թվականի սեպտեմբերի 29-ին, Վաշինգտոնում, Սպիտակ տան արարողության ժամանակ։
- 2016 թվականի ապրիլի 16-ին Համակարգչային պատմության թանգարանի Պատվավոր անդամ[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.nationalmedals.org/laureates
- ↑ 2,0 2,1 «2007 Microsoft Technical Recognition Award - Senior Technical Fellow David Cutler». Microsoft, USA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Affiliate Faculty». The University of Washington. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ THE ADELPHIC LITERARY SOCIETY
- ↑ «David Cutler: The Engineer's Engineer at Microsoft». Microsoft, USA. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Russinovich, Mark (1998 թ․ նոյեմբերի 30). «Windows NT and VMS: The Rest of the Story». Penton, USA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ David Cutler (1993). «Foreword to Inside Windows NT, by Helen Custer». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ http://www.rsx11m.com/
- ↑ Н. А. Олифер, В. Г. Олифер. История Windows NT // Сетевые операционные системы
- ↑ Neil S. Rieck. «Dave Cutler, PRISM, Mica, Emerald, etc».
- ↑ Mark Smotherman. «Sketch of DEC PRISM». «PRISM (Parallel Reduced Instruction Set Machine) ... first draft of PRISM architecture in August 1985; DEC cancels the project in 1988 in favor of a MIPS-based ...»
- ↑ Bolotoff, Paul V (2007 թ․ ապրիլի 22). «Alpha: The History in Facts and Comments». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «How much UNIX is there in NT?». ARS technica.
- ↑ Russinovich, Mark (1998 թ․ նոյեմբերի 30). «Windows NT and VMS: The Rest of the Story». IT Pro. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Russinovich, Mark (November 30, 1998). Windows NT and VMS: The Rest of the Story․ IT Pro.
- ↑ «Why is there a 'reddog' DNS Suffix for my VM's?». Cloudelicious (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Professional Developers Conference 2008 Day 1 Keynote: Ray Ozzie, Amitabh Srivastava, Bob Muglia, Dave Thompson». Microsoft, USA. 2008 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ http://azurecloud.expert/2018/06/01/azure-fathers-dave-cutler-and-amitabh-srivastava//
- ↑ «Microsoft Confirms Dave Cutler, Father of Windows NT, Now Working on Xbox». ZDNet. CBS Interactive, USA.
- ↑ «The Engineer's Engineer: Dave Cutler at Microsoft». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «U.S. Commerce Secretary Gutierrez Announces Technology Council». United States Patent and Trademark Office. 2008 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «President Bush Presents 2007 National Medals of Science and Technology and Innovation». United States Government. 2008 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Computer History Museum Fellow Awards». Computer History Museum, USA. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Zachary, G. Pascal (1994). Showstopper! The Breakneck Race to Create Windows NT and the Next Generation at Microsoft. Warner Books. ISBN 0-02-935671-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dave Cutler race driving career statistics
- David Cutler, Microsoft Technical Fellow
- Dave Cutler video on his career as part of his Computer History Museum Fellow award on YouTube
- Dave Cutler video on 64 bit computing at AMD Site Wayback Machine (արխիվացված Փետրվար 23, 2006)
- David Cutler, Microsoft Technical Fellow Wayback Machine (արխիվացված Հոկտեմբեր 7, 2010)
|